Հարևանների հետ հարաբերությունները պետք է շտկվեն, սակայն կան կարմիր գծեր, որոնք չպետք է խախտվեն:

Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։ «Մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ թե՛ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, թե՛ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցությունները չեն կարող տարածվել Արցախի կարգավիճակի և նրա հետագա ճակատագրի վրա, որովհետև Ադրբեջանի կազմում ոչ մի կարգավիճակ չի կարող ապահովել Արցախի իրավունքները, ազատությունն ու ապագան»,- գրել է Դավիթ Բաբայանը:

Արևմտյան Հայաստանը խստորեն դատապարտում է այն բանակցությունները, որում քննարկվում է Արևմտյան Հայաստանին վերաբերող դրույթներ, իսկ Արևմտյան Հայաստանն այդ բանակցությունների մաս չի կազմում։ 

Թուրքիան օկուպացվում է Արևմտյան Հայաստանի տարածքները, իսկ բնիկ հայ ժողովուրդը, ով դեռ ապրում է իր տարածքում, այսօր ապրում է բռնաճնշումների ներքո։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ոչ մի դեպքում չի կարող արվել ի վնաս Արեւմտյան Հայաստանի, քանի դեռ տարածքները չեն ազատվել բոլոր բռնազավթումներից, իսկ տարագրության մեջ գտնվող հայ ժողովուրդը չի վերադարձել իր տարածքները։