Բազմաթիվ քաղաքակրթությունների օրրան Ուրֆան Արևմտյան Հայաստանի այն քաղաքներից է, որը պարտադիր պետք է տեսնեն ճամփորդության սիրահարները։
Ուրֆայում գտնվում է նաև մի ամրոց, որը կրում է պատմության հետքերը, իսկ այնտեղից այցելուների առջև բացվում է քաղաքի համայնապատկերը։ Ամրոցը տեղակայված է Ուրֆայի հարավ-արևմտյան հատվածում՝ մի բլրի վրա։ Երեք տարի տևած պեղումներից և վերականգնողական աշխատանքներից հետո օգոստոս ամսին ամրոցը կվերաբացվի։
Ամրոցը բաղկացած է երկու մասից՝ ներքին և արտաքին (պարիսպներ)։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է մ.թ.ա 4-5-րդ դարերում՝ Ուրֆայում իշխող Աբգար թագավորի օրոք։ Այսօր ամրոցի ներսում պահպանած են միայն երկու սյուներ, որոնց բարձրությունը 17,25 մետր է, իսկ շրջագիծը՝ 4,60 մետր։
Արևմտյան Հայաստանը հորդորում է իր զավակներին գնալ և տեսնել մեր երկրի հոյակերտ կառույցները և պահանջատիրությամբ տեր կանգնել այն տարածքներին, որոնք դեռ գտնվում են Թուրքիայի օկուպացիայի տակ։