Արևմտյան Հայաստանում կայանալիք «Մնձուրի մշակույթը և բնությունը» փառատոնի կազմկոմիտեն Դերսիմի քաղաքապետարանում հրավիրած ասուլիսի ընթացքում հանրությանը ներկայացրեց հուլիսի 20-24-ը կայանալիք   20-րդ փառատոնի ծրագիրը։ Փառատոնի ողջ ընթացքում  տեղի կունենան պարային և երաժշտական ​​համերգներ, կկազմակերպվեն նկարների ցուցահանդեսներ, կհեռարձակվեն մամուլի հաղորդագրություններ։

Փառատոնի այս տարվա գլխավոր թեման է՝ «Մենք պաշտպանում ենք-բնությունն ընդդեմ հանքարդյունաբերական կոռուպցիայի, կյանքն ընդդեմ թալանի, արվեստն ընդդեմ արգելքների»։

Արևմտյան Հայաստանը ողջունում է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են բնության պաշտպանությանը։