Հազարամյակների պատմություն ունեցող զարմանալի ու խորհրդավոր Իսիկ Կուլ լիճը գտնվում է Ղրղզստանում և բազմաթիվ գաղտնիքներ է թաքցնում։ Ստորջրյա հնությունների, նյութական և հոգևոր մշակույթի հուշարձանների այս գանձարանը դեռևս 1800-ականին է գրավել հայտնի հնագետների և հետազոտողների ուշադրությունը: Սակայն ամենահետաքրքիր պատմությունը կապված է հայկական վանքի որոնումների հետ որը, որոշ մասնագետների կարծիքով, գտնվում է Իսիկ Կուլի հատակին։

Իսիկ Կուլի հատակին գտնվող հայկական վանքի մասին լեգենդը հիմնվում է, այսպես կոչված՝ աշխարհի կատալոնական քարտեզի վրա․ քարտեզը բաղկացած է 6 էջից, խիստ ճշգրիտ է, կազմվել է 1375 թվականին քարտեզագիր Աբրահամ Քրեսքեսի կողմից։

Հայկական վանքի մասին տեղեկությունները (1856-1857 թթ․) առաջին անգամ հրապարակել է ռուս ճանապարհորդ Պ․Պ․ Սեմյոնով-Տյան-Շանսկին։ Նա առաջինն էր, որ ռուսերեն թարգմանեց կատալոնական քարտեզի նշումները։

Իսիկ Կուլում հայկական քրիստոնեական վանքի գոյության ևս մեկ ապացույց է «Պատրիարք Թյուրքի հետնորդների երկիրը» գիրքը, որը լույս է տեսել 2022 թվականին։

Հայերն իրենց մշակույթը ստեղծում և տարածում են ոչ միայն  իրենց սեփական հողի վրա, այլև դրանք ծառայեցնում են այլ քաղաքակրթությունների։ ԵՎ սա ևս մեկ անգամ փաստում է հայերի հնագույն ստեղծագործ ազգ լինելու մասին։