Հեղինակային և բարձրակարգ կինոյի 100-ից ավելի ֆիլմերով, Կաննի, Բեռլինի և միջազգային այլ կինոփառատոնների ընտրանիով Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը: Այս տարի էլ երևանյան փառատոնը հնչեղ անունների ու լավ ֆիլմերի պակաս չունի: Փառատոնի լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրին նախագահում է իռլանդացի սցենարիստ, ռեժիսոր, օսկարակիր Թերի Ջորջը, պատվո հյուրերի թվում են Կաննի և Բեռլինի մրցանակակիր, օսկարակիր ռեժիսոր և սցենարիստ, լեգենդար Կոստա Գավրասը, իսպանացի հռչակավոր կինոռեժիսոր Ալբերտ Սեռան, Կաննի կրկնակի մրցանակակիր ֆիլմերի պրոդյուսեր Ֆիլիպ Բոբերը, Իլյա Խրժանովսկին: Փառատոնային շաբաթվա ընթացքում կներկայացվեն կինոաշխարհի լավագույն նորույթները: Փառատոնը բացվել է Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմի ցուցադրությամբ:

Հիշեցնենք, որ փառատոնին ընդգրկված են նաև ցեղասպանությանը վերաբերող ֆիլմեր, որոնք հասարակության կողմից մեծ արձագանքի են արժանացել։