Արևմտյան Հայաստանի Երզնկա նահանգի Կամախ (Քեմահ) գավառն իր պատմական կառույցներով ու բնական գեղեցկությամբ հավակնում է դառնալ  զբոսաշրջային կարևորագույն կենտրոններից մեկը։

Արարատյան թագավորության ժամանակաշրջանից մինչև մեր օրերը այստեղ պահպանվել են մի շարք պատմամշակութային կառույցներ։

Բազմաթիվ քաղաքակրթությունների  օրրան հանդիսացող Կամախի պատմությունը շատ հին է։ Տարածքում գտնվում են նաև ժայռափոր եկեղեցիներ,որն ինչ-որ չափով հիշեցնում են Անիի ավերակները։

Բազմաթիվ են այն փաստերը, որոնք ապացուցում են հայերի բնիկությունը այս տարածաշրջանում։ Հայն այստեղ ապրել, արարել և իր մշակույթն է ձևավորել՝ օգտագործելով նաև բնական հուշարձանները՝ քարանձավները և ժայռերը։ Հայկական լեռնաշխարհում հայերի «բնիկ ծագումն» ապացուցող տեղեկություններն արժեքավոր աղբյուր են հատկապես հայագետների համար, որոնք զբաղվում են հայերի էթնոգենեզի, հայկական մշակույթի և լեզվի ծագման ու զարգացման հարցերով։