Քարտեզագիր Ջորջ Տաբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աշխատում եմ Արցախի նոր շփման գծի վրա ու հավանական է հրապարակեմ, երբ վերջնական պատրաստ լինի»:

Այնուհետև քարտեզագրի կողմից ներկայացվել են տեղեկություններ, որոնք մատնանշում են հայկական տարածքների կորուստը։ Ըստ դրա այկական զորքերի կողմից վերահսկվող  մոտ 11500 կմ քառակուսի տարածք  էր (կանաչով) իսկ շփման գիծը Ադրբեջանի հետ մոտ 245 կմ:Որի արդյունքում Ռուս-Հայկական զորքերի կողմից վերահսկվող տարածքը դարձել է մոտ 2800 կմ քառակուսի (կարմիրով) իսկ շփման գիծը մոտ 440 կմ: Այսինքն, տարածքը փոքրացել է մոտ 4 անգամ իսկ շփման գիծը երկարել է 200 կմ-ով։ Պատերազմի ընթացքում հայկական կողմը կորցրել է հողերի մոտ 25%-ը, իսկ մնացած 75%-ը հանձնվել է պատերազմից հետո (հրադադարի պայմանագրով): Իսկ Քաշաթաղի և Քարվաճարի հանձնումից հետո, Սյունիքը ունեցավ մոտ 500 կմ նոր շփման գիծ Ադրբեջանի հետ»:

Արևմտյան Հայաստանը տարիներ շարունակ միջազգային տարբեր ատյաններում պայքարում է Հայաստանի ամբողջականության հանդեպ ոտնձգությունների դեմ, նշելով որ Արցախը բուն հայկական տարածք է և պատերազմի ընթացքում տեղահանվածները ունեն լիիրավ իրավունքներ վերադառնալ իրենց բնիկ տարածքները, որոնք այժմ օկուպացված են Ադրբեջանի կողմից։