Արևմտյան Հայաստանի  Սարայ գավառում գանձագողերը  ոսկի գտնելու ակնկալիքով ավերել են սրբազան քարաժայռը։ Գանձագողերը փորձել են ծակել ուրարտական ​​գրությամբ 5 մետր բարձրության ժայռափոր դուռը։ Արարատյան թագավորության ժամանակաշրջանին պատկանող այս հոյակերտ կառույցը, որը ժողովրդի մեջ տարածված է  Մհերի դուռ անվամբ, մեծ նշանակություն ունի հայ ժողովրդի համար թե՛ հավատքի, թե՛ պատմական առումներով։

Մհերի դուռ կոչվող  սրբազան քարաժայռն ու հարակից տարածքում գտնվող  ջրամբարները մեզ են հասել ուրարտական ​​ժամանակաշրջանից և թաքնված են Վանա բերդում, սակայն անտեղ գտնվող պատմական արժեքները դեռևս ամբողջությամբ չեն բացահայտվել։