Արևմտյան Հայաստանի Շըրնաք քաղաքի Ջիզրե գավառի պատմական Բիրջա Բելեք պարիսպները ծածկվում են բազալտե սալիկներով։ «Միջավայրի բարեկարգում» անվան տակ պարիսպների և շրջակա տարածքի վերականգնողական աշխատանքները սկսվել են անցյալ տարի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության Մշակութային ժառանգության և թանգարանների գլխավոր տնօրինության կողմից։

Չնայած հանրության բողոքներին՝ աշխատանքները չեն դադարեցվում, և 6000-ամյա պատմական քաղաքի պարիսպները բազալտե ծածկույթի պատճառով  հայտնվում են խավարի մեջ։

Նշենք, որ Ջիզրեի ամրոցը և պարիսպները գավառի կարևորագույն պատմական արժեքներից են: Տիգրիս գետի ափին գտնվող ամրոցը իր պատմության ընթացքում մի քանի անգամ վերակառուցվել է։ Ամրոցում գտնվող Համիդիե զորանոցը կառուցվել է 1897 թվականին սուլթան Աբդուլհամիդի օրոք։

Արևմտյան Հայաստանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այս դեպքի վրա, մատնանշելով թե ինչ պայմաններում են պահպանվում կուպացիայի մեջ գտնվող տարածքների հուշարձանները։