Արևմտյան Հայաստանի նշանավոր կառույցներից մեկը՝ Բաղեշի բերդը առաջին անգամ հիշատակվում է 7-րդ դարի պատմիչ Սեբեոսի կողմից: Ավանդության համաձայն բերդի հիմնադրումը կապվում է Ալեքսանդր Մակեդոնացու՝ Լիս զորավարի անվան հետ: 

1849 թվականին թուրքական իշխանությունները գրավում են Բաղեշը, ավիրում բերդը և բազմաթիվ այլ կառույցներ: Այնուհետև Բաղեշը վերածվում է համանուն վիլայեթի կենտրոնի: 1915 թվականի հունիսին ողջ շրջանի հայ բնակչությունը ենթարկվել է սարսափելի ջարդերի, որից հետո Բաղեշը դադարեց հայաբնակ լինելուց: 1916 թվականի փետրվարի 18-ին հայկական կամավորական առաջին գունդը Զորավար Անդրանիկի գլխավորությամբ գրավեցին Բաղեշի բերդը: Շուտով թուրքական զորքերը կրկին գրավեցին Բաղեշը՝ վերջնականապես հայաթափելով այն:

Սա բնիկների տեղահանման հերթական օրինակներից մեկն է, որը տեղի է ունեցել ինչպես ցեղասպանական գործողություններից տասնյակ տարիներ առաջ, այնպես էլ կրկնվել են 1900-ական թվականներին թուրքական հրոսակախմբերի կողմից։