Հայ-ադրբեջանական շփման գիծը՝ Նախիջևանի ուղղությամբ, արդեն մեկ շաբաթից ավելի է պարբերաբար կրակահերթի տակ է հայտնվում։ Վերջին պաշտոնական հաղորդագրությունը երեկ էր։

Ի պատասխան Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության, թե հայկական զինված ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում, ՀՀ պաշտպանական գերատեսչութունը հերքում տարածեց և պնդեց հակառակը, որ նույն ժամանակահատվածում հենց ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակ բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ և միայն հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։

Այս միջադեպից առաջ էլ Վայոց ձորի Խաչիկ ու Ելփին գյուղեր տանող ճանապարհի բնակավայրերը պաշտպանող դիրքերի ուղղությամբ կրակելու մասին հաղորդագրություններ եղան։ Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից այդ թվում՝ մեծածավալ սադրանքի վտանգի մասին ՀՀ-ում խոսում են ամենաբարձր մակարդակով։  Ըստ ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, երբ աշխարհի ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի վրա, Ադրբեջանը ցանկացած պահի կարող է լայնածավալ սադրանքի փորձ կատարել։

Արևմտյան Հայաստանը կոչ է անում Ադրբեջանին հանգստություն պահպանել, չստեղծել ավելորդ լարվածություն և չդիմել սադրանքների։