Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Facebook-ի իր էջում գրել է :

«Այո՛, հայ ժողովուրդը մեծ ժողովուրդ է, և յուրաքանչյուր մեծ ժողովուրդ ունի մեծ առաքինություններ և մեծ արատներ։ Արտաքին քաղաքականության մեջ հայտնի արտահայտություն կա՝ «չկան մշտական բարեկամներ ու մշտական թշնամիներ, կան մշտական շահեր»։ Այս հավերժական թշնամիների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներից են հավատը, հայրենասիրությունը և պրոֆեսիոնալիզմը։ Այս արժեքները պետք է արմատավորվեն մանկուց, պահպանվեն պետական ամենաբարձր մակարդակով»: