Գինեգործությունը Հայաստանում ամենահեռանկարային ոլորտներից մեկն է:
Ոլորտի զարգացման ուղղությամբ իրականացվող հերթական ծրագիր մասին «Արմենպրես պոդքաստի» շրջանակում հարցազրույց է տվել «Գինու ծով» (The Sea Of Wine) ծրագրի ղեկավար Անի Մանասերյանը։
Ծրագրի ղեկավարն ընդգծել է, որ հիմնական նպատակն է զարգացնել գինու զբոսաշրջությունը Հայաստանում:
«Նշեմ, որ այս նպատակին հասնելու համար ծրագրի ընթացքում մշակվել են գինու երթուղիներ՝ «Գինին և արվեստը», «Գինին և արկածները», «Գինին և գաստրոնոմիան», և այլն: Այս ամենի համար պատրաստել ենք կայք, որտեղ ներկայացված են Հայաստանի բոլոր գինու գործարանները, դրանց պատմությունը և գինու զբոսաշրջային ծառայությունների ցանկը, զբոսաշրջության ծառայությունները բարելավելու նպատակով կազմակերպվել են դասընթացներ գինեգործության ոլորտի շահագրգիռ կողմերի համար»,- ասաց Անի Մանասերյանը:
Անի Մանասերյանը նշեց, որ ծրագրում ընդգրկված են Սևծովյան ավազանի չորս երկրները՝ Հայաստանը, Հունաստանը, Վրաստանը և Ուկրաինան: