Արևմտյան Հայաստանի Բյուրակն նահանգի Քիղը գավառի Արեք գյուղի բնակիչները 11 տարի շարունակ պայքարում են հանքարդյունաբերական ծրագրի դեմ։ Նրանք պատահաբար են իմացել նախագծի հավանության մասին և վճռական են տրամադրված շրջակա միջավայրի համար մեծ վտանգ հադիսացող հանքահատման աշխատանքների դեմ պայքարելու հարցում։

Կառավարության որոշմամաբ նախկինում ընդունված, սակայն Քիղը շրջանի Արեք գյուղի բնակիչների բողոքի արդյունքում չեղարկված նախագիծը կրկին վերահաստատվել է։ Այս հանքարդյունաբերական նախագիծը սկսվում է Դերսիմից և սպառնում է Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններին։

Փաստորեն, կառավարության շահույթ հետապնդող քաղաքականությունը ուղղակիորեն սպառնում է ժողովրդի առողջությանը և առաջացնում բնապահպանական խնդիրներ, որի մեկ օրինան էլ Բյուրակնի և Դերսիմի միջև ընկած տարածքներն են։

Եթե ​​ծրագիրը կյանքի կոչվի, ապա մեծ վնաս կհասցնի կապարի և ցինկի արդյունահանման պատճառով նոսրացած անտառներին և  վայրի կենդանիների պոպուլյացիային, որոնց թիվը առանց այն էլ նվազում է։

Այն նաև անմիջական վտանգ է ներկայացնում մարդու կյանքի համար, քանի որ հանքաքարի հարստացման և մաքրման գործընթացները ստորերկրյա ջրերում կառաջացնեն ծանր մետաղների կուտակում:

Արևմտյան Հայաստանը դեմ է այն գործընթացներին, որոնք վնասում են Արևմտյան Հայաստանի էկալոգիային։