Ախալքալաքի քաղաքապետարանը էլեկտրոնային տենդեր է հայտարարել մունիցիպալիտետի 5 գյուղերում մարզահրապարակների և մանկական խաղահրապարակների կառուցման ու տեղադրման համար:

Նշված ծրագիրը կգործի Դիլիսկա, Հոկամ, Ազմանա, Քարսեպ և Բուզավեթ գյուղերում։ Տենդերի ընդհանուր գումարը կազմում է 68 000 լարի։

Էլեկտրոնային մրցույթի վերջնաժամկետը հուլիսի 18-ն է:

Նշենք, որ այս տարի նախատեսվում է նաև երկու մարզահրապարակի տեղադրում Ախալքալաքում՝ Աղմաշենեբելի փողոցում և նախկին զինվորական ավանում: