Հուլիսի 12-ին Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի և 2021թ. Հայաստանում Ա. Խաչատրյանի անվան երաժշտական մրցույթում հաղթած ճապոնացի դիրիժոր Դաիչի Դեգուչիի նախաձեռնությամբ Տոկիո քաղաքի հայտնի «Suntory Hall» համերգասրահում կայացել է Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված համերգաշարի երրորդ և եզրափակիչ համերգը:
Համերգաշարն անցկացվել է Ճապոնիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ:
Համերգային ծրագիրը կազմված է եղել Արամ Խաչատրյանի ջութակի և սիմֆոնիկ կոնցերտներից, ինչպես նաև Գայանե բալետից որոշ հատվածներից:
Կատարումները ջերմորեն են ընդունվել ճապոնացի հանդիսատեսների կողմից և արժանացել երկարատև ծափահարությունների:
Դեսպան Արեգ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին և նվագախմբին համերգների անցկացման համար գործադրված ջանքերի և կատարման բարձր մակարդակի համար: