2022 թվականի հուլիսի 13-ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովի  28-րդ նիստը, որին մասնակցում էին պատգամավորներ տարբեր երկրներից։  

Օրակարգի հաստատումից հետո ԱԺ նախագահ Նելլի Հարությունյանը սկսցեց օրակարգում ներառված հարցերի քննարկումը։ Քննարկման ներկայացվեց  պարոն Երվանդ Դորումյանի առաջարկը, ըստ որի մի քանի պատգամավորների հետ համատեղ պետք է կազմվի խորհրդարանի կողմից ընդունված որոշումների և օրենքների ցանկը։ Նիստի ընթացքում քննարկվեց նաև պատգամավոր Պաբլո Թայլանյանի՝ Պորտուգալիայում նախատեսված հայ-իրանական մշակութային ցուցահանդեսի ծրագիր ստեղծելու առաջարկը։

Ուրագվայում Արևմտյան Հայաստանի պատվո հյուպատոս Պաբլո Թայլանյանին առաջարկվեց  իր ծրագիրն իրականացնել կառավարության հետ համատեղ։ 

Նսիտի ավար քննարկվեցին արտաքին մարտահրավերներին վերաբերվող հարցեր և ընդունվեց հաջորդ նիստի ծրագիրը։