«Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախագահ Լևոն Հայիրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կառավարության անդամները միջազգային հարթակներում Արցախից տեղահանվածներին անվանում են փախստականներ, սակայն երկրի ներսում խուսափում են այդ ձևակերպումից։

«Իրենք մեզ ասում են ներքին տեղահանվածներ: Այսինքն՝ Հադրութը Հայաստանի մա՞ս է: Եթե այո, ապա  ՀՀ-ն թող հայտարարի, որ Հադրութը Հայաստանի մաս է, թեկուզ օկուպացված, կամ հայտարարի, որ Արցախը անկախ է: Չէ որ մեզ ինքնաթիռներով կամ գնացքներով չեն բերել, մենք հրետակոծության պատճառով ենք դուրս եկել։ Կարծում եմ՝ մեզ փախստականի կարգավիճակ տալու համար որևէ խնդիր չկա։ Ապօրինի կերպով Հադրութը կարողացան տալ, բայց չեն կարողանում համայնքին փախստականի կարգավիճակ տալ, չգիտես ինչու դժվար է։ Բայց երբ իշխանությունները հանդիպում են միջազգային կառույցների հետ, մեզ անվանում են փախստականներ: Եթե դրսում մեզ անվանում եք փախստականներ, ապա ի՞նչն է  իրենց խանգարում օրենք ընդունել փախստականների մասին»,- ասաց Հայիրյանը։

Հադրութը հայկական է, և դրա հայկականությունը անգամ քննարկան կարիք չունի։ Հայաստանի որևէ տարածքի պատկանելիությունը կասկածի տակ դնելը նշանակում է  խթանել թուրքական կեղծ օրակարգը, որը փորձում են ներդնել մեր հասարակության մեջ։