Քարածուխով աշխատող էլեկտրակայանների պատճառով Արևմտյան Հայաստանի  Մարաշ նահագի տարածքը ենթարկվում է օդի և ջրի աղտոտվածության և հողի կորստի։ Էլեկտրակայանները փակելու համար ստորագրահավաք է սկսվել։

Վերջին 3 տարիների ընթացքում Մարաշի օդի աղտոտվածության մակարդակը չորս անգամ գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված ցուցանիշը։

Հաշվի առնելով, որ քաղաքը 38 տարի պայքարում է էկոլոգիական աղետի դեմ՝ Greenpeace-ը ստորագրահավաք է նախաձեռնել՝ «Թող Մարաշը շնչի» կարգախոսով։ Քարոզարշավում, որը ստորագրել են տասնյակ հազարավոր մարդիկ, հակիրճ ասվում է. «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Աֆշին Ա էլեկտրակայանի բացմանը հաջորդած ժամանակահատվածում քաղցկեղի դեպքերը մեծապես աճել են, 17,000 վաղաժամ մահ է գրանցվել: Հողում ծանր մետաղների կուտակման պատճառով գյուղատնտեսական արտադրության ծավալները նվազել են։ Էլեկտրակայանները մեծ քանակությամբ ջուր են սպառում, Աֆշին Ա էլեկտրակայանից դուրս մղվող աղտոտված ջուրը առանց մաքրման թափվում է Ջեյհան գետ»։

Արևմտյան Հայաստանը կրկին դիմում է միջազգային հանրությանը, ուշադրություն հրավիրելով այս խնդրի վրա։ Արևմտյան Հայաստանի հողերի օկուպացիայից հետ էկոլոգիական աղետները հաջորդում են իրարու, և սա հերթական ծանր դեպքն է։