Արևմտյան Հայաստանի պատմական Շամիրամի ջրանցքը վերջերս որպես աղբանոց է օգտագործվում անփույթ քաղաքացիների կողմից։ 3 հազար տարվա պատմություն ունեցող ջրանցքը մաքրման կարիք ունի։
Անպատասխանատու մարդկանց կողմից ջրանցք նետվող աղբը, բացի ջուրն աղտոտելուց, նաև տհաճ հոտ է արձակում։ Քաղաքացիները արդարացիորեն բողոքում են ջրանցքում կուտակված աղբի և դրա՝ շրջակա միջավայրում առաջացրած հետևանքների դեմ։
Որպեսզի ջրի հետ միասին աղբը չլցվի Վանա լիճ, առանձին վայրերում տեղադրված են ցանցեր, սակայն այդ ցանցերը նույնպես լցվել են աղբակույտով։ Այստեղ ակնհայտ է պատկան մարմինների անգործությունը։
Շրջակայքի բնակիչները նշել են, որ Ուրարտական թագավորներից մեկի՝ Մենուայի (Ք.ա. 810-786 թթ.) օրոք Վանի գյուղատնտեսական հողերը, խաղողի այգիները ոռոգելու համար կառուցված Շամիրամի ջրանցքը դեռևս տարիներ առաջ շատ մաքուր է եղել, որտեղից նրանք ջուր են խմել, իսկ ջրի մեջ ձկներ են ապրել։
Թուրքական գործելաոճը պարզ է Արևմտյան Հայաստանում, ավերել և կործանել այն, ինչը ստեղծել են հայերը և ինչը անհրաժեշտ է լինելու հայերին՝ Արևմտյան Հայաստանի իրենց բնիկ տարածքներում վերաբնակեցման ժամանակ։ Հայը հետ է գնալու իր հայրենի հողը, եթե անգամ թուրքական ձեռքը այն անապատի վրածի։