Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի ճգնաժամային կառավարման վարչության ղեկավարը հայտարարել է, որ Ուրմիա լճի ջրի 95 տոկոսը ցամաքել է: Նրա խոսքով՝ վերջին ավելի քան 2 տասնամյակի ընթացքում ամեն տարի լճի մակարդակն իջել է միջինում 40 սանտիմետրով: Ջաֆարին նշել է, որ կենտրոնական և նահանգային իշխանությունները վճռական են լիճը վերակենդանացնելու հարցում։
Ուրմիա լիճը Հայկական լեռնաշխարհի ամենամեծ լիճն է: Գտնվում է Իրանի հյուսիս-արևմուտքում: Ուրմիա լիճը անվանվել է նաև Կապուտան։
Արևմտյան Հայաստանը պատրաստակամ է այս խնդրի շուրջ ձևավորել համապատասխան հանձնաժողով, որը կաշխատիր Իրանական կողմի հետ ։ Այնումաենայնիվ հորդորում ենք եղբայրական Իրանին ուշադրության կենտրոնում պահել այս կարևորագույն խնդիրը։