Ազնվաձոր գավառը գտնվում է Մեծ Հայքի Աղձնիք նահանգում և ընդգրկում  Տատիկ (այժմ՝ Գյուզելդերե) գետի արգավանդ ձորահովիտը:9-րդ դարում Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունին Ազնվաձորը ազատագրել է արաբական նվաճողներից: 14-րդ դարի 1-ին կեսին  գավառը զավթվել է Օսմանյան Թուրքիայի կողմից: Այնուհետև վերանվանվել է Գյուզելդերե: Մինչև 19-րդ դարի  1-ին կեսը մտել է Բաղեշի խանության մեջ: 1878թ-ից դարձել է գյուղախումբ Բիթլիսի նահանգի Կարճկան գավառակում, այնուհետև` ինքնուրույն գավառակ:

1895թ. ունեցել է մոտ 3 հազար հայ բնակչություն:Բնակիչները զբաղվել են հողագործությամբ, անասնապահությամբ և ձկնորսությամբ: 1895-96թթ. համիդյան կոտորածների հետևանքով Ազնվաձորը մասամբ (Երեցթաղ, Զններ, Սառնուս և այլն), իսկ 1915թ. Հայերի ցեղասպանության ժամանակ` ամբողջովին հայաթափվել  է: Փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում: