Արևմտյան Հայաստանի Դերսիմի Հոզաթ  և Օվաջըք գավառներում  քաղաքացիական անձանց համար պաշտոնապես կա 145 արգելված տարածք ։ «Ժամանակավոր անվտանգության գոտիներ» հայտարարված Նազիմիե, Օվաջըք, Փուլումուր և Հոզաթ գավառներին պատկանող արոտավայրեր, սարահարթ և անտառային տարածքներ քաղաքացիական անձանց մուտք գործելը դե ֆակտո արգելվել է, այսպես կոչված,  «կյանքի համար վտանգավոր ականապատ տարածք» լինելու պատճառով։

Անցյալ տարի Դերսիմի 29 շրջաններ մեկ տարով հայտարարվեցին «անվտանգության ժամանակավոր հատուկ գոտիներ» և արգելվեցին գյուղացիների, մեղվաբույծների և քաղաքացիական անձանց մուտքը, որի պատճառով նրանք  հնարավորություն չունեցան արածեցնելու իրենց անասունների հոտերը և զարգացնելու մեղվաբուծությունը։