ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ կազմակերպելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

«Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» անվանմամբ ստեղծվելիք նոր ՊՈԱԿ-ի կազմում կհամախմբվեն հայկական ժողովրդական արվեստը ներկայացնող երաժշտական և պարային խմբերը:

Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը՝ «Փոփոխություններն ուղղված են ոչ թե թուլացնելու, այլ ընդհակառակը՝ ուժեղացնելու համակարգը: 

«Մենք ուզում ենք՝ ժողովրդական արվեստը երիտասարդության շրջանում լինի պահանջված ոլորտ, վերականգնի իր հանրային վարկանիշը, հնչի ամենուր»,- ասել է Ա. Խզմալյանը՝ իրազեկելով, որ երկու ամիս անց անցկացվելու է Յարխուշտայի փառատոնը, որի նպատակը, ի թիվս այլ ծրագրերի, ժողովրդական երաժշտության և պարի ոլորտը ռազմավարական կարևորության դաշտ բերելն է:

Արևմտյան Հայաստանը ողւժջունում է այս նախաձեռնությունը, քանի որ սա մենք դիտարկում ենք որպես Արևմտյան Հայաստանի արվեստը պահպանելու քայլ, քանի որ այն ինչ ներկայացվում է, ցեղասպանության տարիներին եկավ Արևելյան Հայաստան, ձևավորվեց տեղի մշակույթը։