Սխտորաշեն, գյուղ Արցախի Մարտունու շրջանում։ Մտնում է Կարմիր Շուկա համայնքի մեջ: 1890-ական թվականներին այստեղ կար 65 տուն, 484 բնակիչ:

Այսօր Սխտորաշեն գյուղում մեկ տուն է կանգուն, որում ապրում են գյուղի միակ բնակիչները՝ ամուսիններ Մաքսիմ Ներսիսյանն ու Սիլվա Խաչատրյանը: Նրանք գյուղում անասնապահությամբ ու այգեգործությամբ են զբաղվում, որից էլ եկամուտ են ստանում: Զավակներն ու թոռներն էլ ամեն օր այցելում են նրանց: Միասին որոշել են՝ գյուղը չպետք է դատարկվի:

Արևմտյան Հայաստանը շատ բարձր է գնահատում հայի այս վեհ տեսակը, սակայն պետք է նաև հասկանալ, որ գյուղերի շեն մնալու  ամենակարևոր պատճառները ենթակառուցվածքներն ու տնտեսության զարգացումն է։ Պետք է խթան ստեղծել, որպեսզի գյուղի երիտասարդությունը հետ գա գյուղ և տեղում արարի։