Տարոնից և Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններից  հայերի պանդխտությունն ու արտագաղթը դարերից եկող երևույթ էր, սակայն 1877-78 թթ. ռուս–թուրքական պատերազմից հետո այն նոր թափ ստացավ։ Դա հետևանք էր հայերի նկատմամբ ինչպէս Օսմանյան իշխանությունների և տեղի քրդական ցեղերի հետզհետե ուժգնացող հալածանքների` կոտորածների, երկակի` օրինական և ոչ օրինական հարկահանության, հողազրկման և ունեզրկման, այնպես էլ երկրամասի գնալով խորացող ընդհանուր սոցիալ–տնտեսական թերզարգացվածությամբ, դրանից բխող՝ հողագործության ու անասնապահության ցածր եկամտաբերությամբ։

Հայտնի գրող և հրապարակախոս Րաֆֆին դեռևս 1875 թ. հետևյալ կերպ էր նկարագրում այս երևույթը. «Գաղթականության հարցը ամենագլխավոր տեղն է բռնում Տաճկաստանի հայերի վիճակի մէջ։ Ամեն տարի հազարավոր երիտասարդներ Վանից, Մուշից, Բաղէշից, Կարինից և այլ գավառներից դիմում են դեպի Կ. Պօլիս իրենց ընտանիքի համար ապրուստ շահելու։ Այդ հոսանքը գնալով ավելի ընդարձակ քանակություն է ստանում, քանի նույն երկրներում ժողովրդի ապրուստի հնարները դժվարանում են»։

Ամբողջական հոդվածը կարդացեք կայքում

https://www.houshamadyan.org/arm/mapottomanempire/bitlispagheshvilayet/sassoun/locale/populationmovements.html