Արևմտյան Հայաստանի Բյուրակնի Սոլհան գավառում գտնվող Թուրնա լիճը բնության սիրահարների սիրելի վայրերից մեկն է։ Այն Բյուրակնի բնական հուշարձաններից մեկն է և  այսօր պատշաճ կերպով պաշտպանված չէ այցելուների՝ կղզիների վրա  բարձրանալու վտանգից։

Խառնարանային այս լճում գտնվում են  երեք կղզյակներ, որոնք լողում են ջրի վրա քամու ազդեցությամբ կամ մարդկանց միջամտության արդյունքում: Այդ պատճառով այս տարածքը ստացել է «Լողացող կղզիներ» անվանումը, 2003 թվականին հայտարարվել է բնական հուշարձան և վերցվել պաշտպանության տակ։

Ի տարբերություն աշխարհի մյուս լողացող կղզիների, միայն այստեղ են ծառեր աճում: Կղզիները տեսնելու եկած այցելուները ցանկանում են բարձրանալ նրանց վրա, ինչը առաջացնում է շրջակայքի գյուղացիների վրդովմունքը։ Ինչպես նշում են տեղացիները՝ մարդկանց արգելվում է բարձրանալ կղզիների վրա,  քանի որ դրանք պաշտպանված են Բնության պահպանության և ազգային պարկերի տնօրինության կողմից: Այդ արգելքը պայմանավորված է կղզիների փափուկ կազմության պատճառով: Երբ մարդիկ բարձրանում են դրանց վրա, հողը քայքայվում է, որին նպաստում է նաև ջրի հետ շփումը։