Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկության» աջակցությամբ՝ հուլիսի 23-27-ը Սյունիքի և Արցախի սահմանամերձ բնակավայրերում տեղի կունենա «Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի» խորագիրը կրող նախագիծը, որի եզրափակիչ համերգը կկայանա հուլիսի 27-ին Ստեփանակերտում: Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ մի շարք կոմպոզիտորներ միության նախագահ Արամ Սաթյանի գլխավորությամբ հանդիսատեսին կներկայացնեն իրենց ստեղծագործությունները՝ իրենց իսկ կատարմամբ: Բեմում կլինեն նաև տարբեր այլ մենակատարներ:

Նախագիծը կմեկնարկի Շինուհայր գյուղից՝ հուլիսի 23-ին: Ստեփանակերտում կայանալիք համերգը տեղի կունենա Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի համերգասրահում: