Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանին: Ողջունելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի և Պ. Թերզյանի ներդրումը Արցախի ենթակառուցվածքների զարգացման գործում՝ Ա. Բեգլարյանը, մասնավորապես, նշել է.«Կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Արցախի խնդիրների նկատմամբ մշտապես ցուցաբերվող սրտացավ վերաբերմունքի համար: Համոզմունքս է, որ յուրաքանչյուր հայ պետք է իր ներդրումն ունենա Արցախի վերականգնման ու զարգացման գործում»:

Պ. Թերզյանը շնորհակալություն է հայտնել Ա.Բեգլարյանին ջերմ ընդունելության համար, հայտնել իր պատրաստակամությունը աշխատել տարիներ ի վեր ձևավորած համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: