Արևմտյան Հայաստանի Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում գտնվող Ջիլո լեռան ստորոտին թափվող Օրշե ջրվեժը իր գեղեցկությամբ հիացնում է այցելուներին։

՝՝Էկոլոգիական հարթակ՝՝ լեռնագնացության և սպորտի ասոցիացիայի անդամները, որոնք գործունեություն են ծավալում Յուքսեքովայի շրջանում, այցելել են 4 հազար մետր բարձրության վրա գտնվող ջրվեժ։ Ասոցիացիան գավառում իրականացնում է  բնության և էկոլոգիայի ուսումնասիրության հետ կապված գործունեություն և այս համատեքստում ամեն շաբաթ շրջագայություններ է կազմակերպում՝ հանրությանը ծանոթացնելով գավառի տեսարժան վայրերի հետ։

Իր կուսական բնությամբ լեռնագնացների ուշադրության կենտրոնում գտնվող տարածաշրջան այցելած 35 բնասերներ այս անգամ ներկայացրել են  Օրշե ջրվեժը, որը Յուքսեքովայի թաքնված դրախտն է։