Հայաստանյան 5 կազմակերպություն զեկույց է ներկայացրել ՄԱԿ–ի կոմիտեին Ադրբեջանի կողմից հայերի դեմ ռասայական խտրականության վերաբերյալ:

«Արմենոֆոբիայի, հայերի դեմ ատելության խոսքի պետական քաղաքականությունն Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից, հայկական մշակութային և կրոնական ժառանգության հայկականության դեմ պետական պրոպագանդան, հայերի դեմ էթնիկ ատելության դրդապատճառներով հանցագործությունների բացարձակ անպատժելիությունը, ներառյալ անձանց կենդանության ժամանակ գլխատումները և խոշտանգումները, հանգեցրել են հայերի դեմ ատելության հիմքով հանցագործությունների աճի Արցախում 2020 թվականի պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Վերոնշյալ օրինակներն ու իրադարձությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանում գոյություն ունի էթնիկ ատելության և էթնիկ հայերի նկատմամբ խտրականության պետական քաղաքականություն, որը սրվել է հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում և 2020 թվականի պատերազմից հետո»,- ասված է քաղհասարակության 5 կազմակերպությունների պատրաստած զեկույցում։

https://www.aravot.am/2022/07/19/1280915/