Հայ ժողովրդի կողմից հազարամյակներ շարունակ մեծ խանդավառությամբ նշված ամենաինքնատիպ և, թերևս, ամենահին տոնը՝ Վարդավառը նշում են նաև համշենցիները, ովքեր իրենց հայրենի տարածք են ընտրել սևծովյան յայլաները։

Վարդավառը համշենցիների  հազարամյա անցյալից հասած ամենագունազարդ օրերից մեկն է։ Առաջ ոչ ոք արգելք չի եղել, որ այս տոնախմբությունը մի քանի օր տևի, ներկայումս ևս այն փառատոնների և տոնախմբությունների մի ամբողջություն է։

Չայելիում, որ գտնվում է համշենական մշակույթի տարածման աշխարհագրության արևմուտքում, «Վարդավառը»  «Բեհուր» է կոչվում։ Խոտ հնձելու և բերքահավաքի օրերին յայլաներ բարձրացող գյուղացիները որոշակի մի օր հավաքվում էին բոլորին հարմար մի կետում։ Նրանք հագնում էին իրենց ամենագեղեցիկ հագուստները։ Ջորիներին գեղեցիկ զարդարում էին, պարկապզուկի հնչյունների ուղեկցությամբ շուրջպար էին բռնում և խաղիկներ երգում։

«Բեհուրները» այն առանձնահատուկ ժամանակներն էին, երբ երիտասարդները ծանոթանում էին իրար հետ ու սիրահարվում միմյանց։ Նրանք հավաքվում ու զվարճանում էին որոշակի վայրերում։

Սակայն Վարդավառը հայտնի է որպես բարեկեցություն խորհրդանշող օր, և այս տոնը հենց այդպես է ընկալվում համշենցիների կողմից։