Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ «Հայկական գանձերը Ռումինիայում» պատկերագրքի շնորհանդեսը։ Պատկերագրքի զարդարված էջերը պատմում են Ռումինիայում գտնվող հայկական գանձերի մասին։ Հայերը այդ երկրում բնակություն են հաստատել շուրջ հազար տարի առաջ, թողել ժառանգություն արվեստի ճարտարապետության բնագավառում։Պատկերագիրքը պարունակում է հայկական եկեղեցիների, ճարտարապետական կոթողների, սրբապատկերների, ձեռագրերի, կոնդակների, արծաթյա խաչերի, գավաթների, ձեռագրերի կազմերի, սպասքի և այլ պարագաների, կտորեղենի (գորգեր, սփռոցներ, ճարմանդներ, հագուստ, կոշիկներ) և կնիքների լուսանկարներ:

Գրքում զետեղված նմուշներն այսօր պահվում են Ռումինիայի հայկական եկեղեցիներում, գրադարաններում և թանգարաններում։ Գրքի նպատակն է ոչ միայն հայերին այլև աշխարհին պատմել հայկական հարստության մասին:

Կոմպոզիտոր Գրիգոր Սյունիի «Ո՜վ դուք, սարեր» երգն է

https://www.youtube.com/watch?v=5kj68Z0fSIg