Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքում, գանձ որոնողները քանդել են պատմական եկեղեցին։

Եկեղեցին գտնվում է Կարսի ամրոցի փեշերին։ Անհայտ անձինք ոչ միայն քանդել են եկեղեցու պատերը, այլև փորել են ներսն ու շրջակայքը, կոտրելով քարերը։ Եկեղեցու պատերից գրեթե ոչինչ չի մնացել։

Հիշեցնենք, որ Կարսի 150-ամյա եկեղեցին վերջին մի քանի տարիներին մասամբ ավերվել էր։

Արևմտյան Հայաստանը իր խորը մտահոգությունն է հայտնում այս դեպքի առթիվ, հրավիրելով միջազգային հանրության  ուշադրությունը։  Արևմտյան Հայաստանի տարածքում սա միակ դեպքը չէ, երբ գուցե նաև պատվիրակված գանձագողերը ավերում են հայկական մշակութային կոթողները՝  գանձագողության նպատակով։