Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն այցելել է Հունաստանի ազգային գրադարան և հանդիպել գրադարանի տնօրեն Ստավրոս Զումբուլակիսի հետ:

Դեսպան Մկրտչյանը գրադարանի նախագահի ուղեկցությամբ շրջել է գրադարանում, ծանոթացել այնտեղ պահվող գրականությանը: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծել են միջգրադարանային համագործակցության, շփումների, փոխայցելությունների և փորձի փոխանակման կարևորությունը: 

Կողմերը քննարկել են համատեղ միջոցառումներ անցկացնելու հեռանկարները։

Դեսպան Մկրտչյանը Հունաստանի ազգային գրադարանին մի շարք գրքեր է նվիրել` Հայերի ցեղասպանության պատմության, հայ ժողովրդի պատմության և մշակույթի վերաբերյալ` հույս հայտնելով, որ գրականությունն իր արժանի տեղը կզբաղեցնի Հունաստանի ազգային գրադարանում:

Հիշեցնենք, որ Արևմտյան Հայաստանում ապրող հույները նույնպես տուժել են թուրքական ցեղասպանական գործողություններից, և այսօր Հունաստանի հետ բարեկամական հարաբերությունների շարունակականությանը Արևմտյան Հայաստանը շատ դրական է վերաբերում։