Արևմտյան Հայաստանի Կամախ (Քեմահ) գավառից 4 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հանքում արտադրվող աղը բավարարում է երկրի աղի կարիքները։

Դեռևս օսմանյան ժամանակաշրջանում հայերի կողմից շահագործվող այս հանքում մոտ 100 մետր խորությունից թունելի միջոցով դուրս եկող աղի ջուրը պահվում է 150 լճակներում։ Ջրի գոլորշիացումից հետո ավազաններում մնացած աղը հավաքվում է աշխատողների օգնությամբ։ Աղի հանքավայրի պատմությունը 450 տարվա վաղեմություն ունի: Մոտ 250 հազար քառակուսի մետր մակերես զբաղեցնող հանքում աղի արտադրությունը վերջին օրերին ավելացել է օդի ջերմաստիճանի՝ սեզոնային նորմայից բարձր լինելու պատճառով։

Ծանր ու քրտնաջան աշխատանքի պայմաններում արտադրվող Կամախի աղը վաճառքի է հանվում ինչպես Արևմտյան Հայաստանի շատ քաղաքներում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։