Ի՞նչ եղավ Արևմտյան Հայաստանի այն հայերի հետ, որոնք 1915 թվականին մնացին Օսմանյան կայսրությունում։ Պետական ի՞նչ քաղաքականություն էր որդեգրել Թուրքիան՝ նրանց նկատմամբ։ Ինչպե՞ս ստացվեց, որ 1920 թվականից հետո Խորհրդային Միությունն ուսումնասիրում էր Կարսի և Սևրի դաշնագրերը և լրջորեն քննարկում Կարսն ու Արդահանը Թուրքիայից հետ պահանջելու խնդիրը։

Գիրք, որին սպասում էին հատկապես նրանք, ովքեր նկատում էին թուրք պատմաբանների ակտիվ աշխատանքը արխիվներում։ Այն արխվներում, որտեղ հնարավոր է գտնել փաստաթղթեր ու տեղեկություններ Հայերի ցեղասպանության, փրկվածների և ժառանգների մասին։ Այս անգամ արխիվներում մանրամասն և խնամքով աշխատել են երկու հայ թուրքագետներ։

Նրանք գտել և ներկայացնում են «խիստ գաղտնի» դասիչի ներքո պահված ու մինչև այս անհայտ տեղեկություններ այն հայերի մասին, որոնք բռնեցին էրգրից Հայաստան «փախուստի» ճանապարհը։ Ինչու և ինչպես՝ որոշեցին, եկան և մնացին․այս գրքում պատմում են հենց իրենք՝ Արևմտյան Հայաստանի հայերը և նրանց սերունդները։

Այս գիրքը Արևմտյան Հայաստանի համար նախ և առաջ շատ կարևոր վկայությունների շարք է, և ողջունելի է նման գրքի լույս ընծայումը։Շնորհակալություն այն աշխատանքի համար, որի շնորհիվ այս գիրքը հրատարակվեց։