Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտ քաղաքի Սուր թաղամասում կանցկացվի «Մշակույթի ճանապարհը» փառատոնը։
Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը բոլոր քաղաքներում նյութական մշակութային ժառանգությունը պահպանելու և պաշտպանելու, ինչպես նաև դրանք կյանքի կոչելու պարտականություն է ստանձնել, որպեսզի դրանք փոխանցվեն ապագա սերունդներին։
Ինչպես հայտարարել է փոխնախարար Ահմեդ Դեմիրջանը, իրենք նպատակ ունեն քաղաքը՝ իր բոլոր արժեքներով հանդերձ, մշակութային փառատոնների միջոցով մշտապես պահել աշխարհի օրակարգում:
«Վստահ եմ, որ միասին մենք աշխարհին կհայտարարենք, թե որքան ուժեղ դինամիկա ունի մշակույթն ու արվեստն այստեղ՝ Տիգրանակերտում»,-ասել է նա։
Ցավալի է արձանագրել, որ այն մշակույթը, որն այսօր ներկայացնում է Թուրքիան, հայկական մշակույթի վերափոխված տարբերակն է, հայկական հետքը և հայկականությունը վերացնող այդ օկուպանտ երկիրը անգամ իրեն է վերագրում Արևմտյան Հայաստանի բռնազավթված տարածքում գտնվող քաղաքներն ու գյուղերը: