Արցախը հայկական պահելու ամենակարևոր անելիքներից մեկը բնակարանաշինությունն է։ Խնդիրն առավել սուր է արտահայտվել 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո։ Սկսած 2021 թվականից մինչև 2022 թվականի հուլիս ամիսը Արցախի Հանրապետության կառավարության կողմից տրամադրվել է ավելի քան 1000 բնակարան՝ կառուցապատման, երկրորդային շուկայից ձեռքբերման, բնակֆոնդի վերանորոգման արդյունքում։ Այդ մասին տեղեկանում ենք Արցախի նախագահ Արայիկ Հարությույանի ֆեյսբույքյան պաշտոնական էջում հրապրակված տեսանյութից։

Արևմտյան Հայաստանը մեծ ուշադրությամբ հետևում է այն գործընթացներին, որոնք այժ իրականացվում են Արցախում: Այո՛ Արցախը շեն պահելու յուրաքանչյուր քայլ պետք է գնահատել արժանվույնս: