Վանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված «Վանա ծովում լողի 1-ին փառատոն»-ի շրջանակում  քաղաք ժամանած մարզիկները  և բնության ակտիվիստները, փառատոնին մասնակցելուց զատ այցելել են Վանի տեսարժան ու պատմական վայրերը։ Փառատոնի 3-րդ օրը նրանք այցելել են Գևաշ գավառի Ալթընսաչ թաղամասում գտնվող 11-րդ դարում կառուցված հայկական Սուրբ Թոմաս վանքը, որը բառացիորեն մատնված է անտերության։

Ցանկանալով լուսանկարվել՝ նրանք  բարձրացել են փլուզման ենթակա վանքի պատերին և գմբեթին։

Քաղաքապետարանը իր կայքէջում այս լուսանկարը ներկայացրել է «Վանա ծովում լողի փառատոնը շարունակվում է գունավոր պատկերներով» գրառմամբ։

Սա հայկական վանքերի պղծման հերթական դեպքն է, որն արձանագրու է Արևմտյան Հայաստանը: Այս դեպքի առթիվ հրավիրում ենք միջազգային կառույցերի ուշադրությունը: