Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմին հուլիսի 21-ն ազգային սգի օր Է հայտարարել երկրի հյուսիսում թուրքական հրետանու գնդակոծման հետեւանքով զոհվածների հիշատակին:
«Վարչապետ Մուստաֆա ալ Քազիմին հուլիսի 21-ին սուգ Է հայտարարել Դահուքի նահանգում տուրիստական առողջավայրերից մեկի թուրքական դաժան ռմբակոծման հետեւանքով զհվածների հիշատակին»,- ասված Է հայտարարության մեջ:
Հուլիսի 20-ին SHAFAQ News պորտալը հայտնել Է, որ Դահուքի նահանգում թուրքական հրետանու կողմից տուրիստական օբյեկտի գնդակոծման հետեւանքով զոհվել Է ինը մարդ, եւս 22-ը՝ վիրավորվել:
Արտաքին գործերի նախարարութանը հանձարարված Է պատրաստել դոսյե Թուրքիայի կողմից արաբական հանրապետության ինքնիշխանության խախտումների մասին եւ գանգատ ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: