Ախալքալաքի մունիցիպալիտետի Մուրջախեթ գյուղում, Կխբուլախ գետի վրայով, տրանսպորտային միջոցների համար, նոր կամուրջ կկառուցվի։ Տենդերն արդեն կայացել է, ընթանում է փաստաթղթերի նախապատրաստման փուլը։

Քանի որ Մուրջախեթ գյուղի կամուրջը մշակութային ժառանգության հուշարձան է համարվում, և դրա վերականգնման համար անհրաժեշտ է թույլտվություն, մեծ միջոցներ և շատ ժամանակ, ուստի տեղական ղեկավարությունը մոտակայքում կկառուցի նոր կամուրջ։

Մուրջախեթ գյուղի կամուրջը տևական ժամանակ է, ինչ անմխիթար վիճակում է: Գյուղացիներին վաղուց էր անհանգստացնում կամրջի վթարային վիճակը, այս մասին նրանք բազմիցս դիմել էին մունիցիպալիտետի ղեկավարությանը, և, ի վերջո, նրանց խնդրանքները լսվեցին։