Ազատ ոճային ըմբիշ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը դարձել է Լեհաստանում ընթացող միջազգային մրցաշարի հաղթող։ Հայաստանի ներկայացուցիչը եզրափակչում 3-2 հաշվով առավելության է հասել ԱՄՆ ներկայացուցչի նկատմամբ: Ազատ ոճայիններից Վարշավայում ելույթ են ունենալու նաև Մանվել Խնձրցյանը (57 կգ),  Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ):

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում էլ մրցաշարին կմասնակցեն 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը,  60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը,  63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, 67 կգ Սլավիկ Գալստյանը, 72 կգ Շանթ Խաչատրյանը,  82 կգ Կարապետ Չալյանը, 87 կգ Գևորգ Թադևոսյանը, 97 կգ Արթուր Ալեքսանյանը և 130 կգ Դավիթ Օվասապյանը։

Արևմտյան Հայաստանը շորհավորում է մարզիկին, մաղթելով մեծ առաջընթաց: