Ինչպես նախկինում  տեղեկացրել էինք, Արևմտյան Հայաստանի Դերսիմ քաղաքում պետք է անցկացվեր «Մնձուրի բնությունը և մշակույթը» խորագրով՝ թվով 20-րդ փառատոնը։

Դերսիմի նահանգապետարանը  փառատոնի մասնակիցների համար որոշակի արգելքներ է սահմանել, որն առաջ է բերել կազմակերպիչների և մասնակիցների դժգոհությունը։

Փառատոնի կազմկոմիտեն, բողոքելով Դերսիմի նահանգապետարանի արգելքների դեմ, որոշել է չեղարկել Դերսիմի կենտրոնում անցկացվելիք փառատոնը։ Փառատոնի համար քաղաք ժամանած հազարավոր մարդիկ երթի են դուրս եկել՝ ընդդեմ նահանգապետարանի կողմից սահմանված արգելքների։

Բողոքի խոսքով հանդես են եկել Դերսիմի քաղաքապետ Ֆաթիհ Մեհմեդ Մաչօղլուն, Ալևիների ֆեդերացիայի նախագահ Մուստաֆա Արսլանը և տարբեր կուսակցությունների ու ՀԿ-ների ներկայացուցիչներ։ Նրանք իրենց խոսքում հիմնականում պահանջում են ժողվրդավարություն Դերսիմում, ինչպես նաև տարբեր ազգերի մշակույթի և հավատքների հանդեպ հարգանք և ըմբռնողություն։ 

Բողոքի երթի կազմակերպիչները վերջում շնորհակալություն են հայտնել բոլոր նրանց, ովքեր կազմակերպել են փառատոնի աշխատանքը։