Western Armenia TV-ի եթերում թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը խոսեց հայ-թուրքական «հարաբերությունների»  թաքնված կողմերի մասին, նշելով այն իրական մտադրությունները որոնք ունի Թուրքիան այս տարածաշրջանում։

«Թուրքիայի գերնպատակն է ստիպել, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախը ճանաչի որպես Ադրբեջանական տարածք։ Ինչպես նաև արածաշրջանը վերցնի իր տիրապետության տակ և Ռուսաստանին դուրս մղի այնտեղից։ Այս խնդիրը լուծելուց հետո Թուրքիան պահանջ կդնի մոռանալ ցեղասպանության հարցը, որին գնում են փուլ առ փուլ»։ Ըստ Պարոն Սաֆրաստյանի նման բան թույլ տալ չի կարելի և պետք է այս պարագայում գործել ուժեղ և ճկուն դիվանագիտությամբ, որպեսզի Թուրքիան չկարողանա հասնել իր նպատակին։