Արցախյան առաջին պատերազմի հենց սկզբից Աղդամը դարձել էր Ադրբեջանի ռազմավարական հենակետ, որտեղից մշտապես ռմբակոծվում էին մայրաքաղաք Ստեփանակերտն ու հարակից բնակավայրերը։ Դեռևս 1991 թ. փետրվարի 23-ին առանց որևէ դիմադրության ադրբեջանցիները գրավեցին Աղդամում տեղակայված խորհրդային զինված ուժերի 4-րդ բանակի ռազմապահեստները։ Շուշիի ազատագրումից հետո Ստեփանակերտի, ինչպես նաև Աղդամի հարևան բնակավայրերի անվտանգությունն ապահովելու նպատակով Արցախի ինքնապաշտպանության ուժերի առջև խնդիր էր դրվել վերացնել Աղդամի ռազմական հենակետերը, որտեղից թշնամին պարբերաբար հրետակոծում էր հայկական բնակավայրերը։ 

Հուլիսի 4-ին հայկական ուժերն սկսեցին Աղդամի ազատագրման գործողությունը, որի արդյունքում վերացվել է Ստեփանակերտի, Ասկերանի և շրջակա գյուղերի վրա հրետակոծությունների վտանգը։ 1993 թվականի հուլիսի 23-ին Աղդամը՝ հարակից գյուղերով հանդերձ,  անցավ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի վերահսկողության ներքո։

2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում ադրբեջանցիները կրկին բռնազավթեցին Ակնան։  

1990 ական թվականներին Արցախում հանուն ազատության մղվող պայքարը պսակվեց հաջողությամբ, քանի որ բարձր է ռազմական ոգին, չնայած կանոնավոր բանակի բացակայության, կամավորները կարողանում էին կատարել իրենց վստահված առաջադրանքները այնպիսի ճշգրտությամբ, որի շնորհիվ հաջողությամբ էին պսակվում մարտական գործողությունները։Հենց այդ ժամանակ էր, որ կամավորները ակտիվ մարզվում էին Հայ Ճամփա հայկական մարտարվեստով, որը խթանում էր մտքի կենտրոնացմանը և ուժի ճիշտ ուղղարդմանը։