1960թ․ օգոստոսի 16-ին բրիտանական երկարամյա գաղութացումից հետո հռչակվեց Կիպրոսի Հանրապետությունը, որի նախագահ դարձավ արքեպիսկոպոս Մակարիոսը, իսկ փոխնախագահ՝ թուրքական փոքրամասնության համայնքի ղեկավար Ֆազըլ Քյուչուքը։1973 թվականի կեսերին կղզում ստեղծվել էր մի դրություն, երբ «թուրքական համայնքի վարչակազմը» դարձել էր դե-ֆակտո պետություն պետության ներսում։ 

1974թ․ հուլիսի 20-ին սկսվեց թուրքական բանակի ներխուժումը Կիպրոս, որի արդյունքում կղզին բաժանվեց 2 հատվածի՝ հունական և թուրքական։ «Կիպրոսի խաղաղության գործողության» անվան տակ  Թուրքիայի կողմից օկուպացվեց կղզու տարածքի շուրջ 37%-ը, որտեղ 1983 թ․-ին  Անկարայի կողմից ստեղծվեց «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն» արհեստական պետական կազմավորումը, որն առ այսօր ճանաչվել է միայն Անկարայի կողմից։ 

Հյուսիսային Կիպրոսի օկուպացիայից հետո թուրքերի կողմից ոչնչացման է ենթարկվել մշակութային ժառանգությունը, այդ թվում՝ մի շարք հայկական մշակութային հուշարձաններ։ Մասնավորապես, հիմնովին ավերվել է Կիպրոսի հյուսիսային հատվածում գտնվող Մակարավանքը։ ՄԱԿ-ի բուֆերային գոտում են հայտնվել և լքվել են Նիկոսիայի Սուրբ Պողոս և Սուրբ Հարություն մատուռները։

Կիպրոսյան հիմնախնդիրը առ այսօր շարունակում է մնալ չլուծված, հիմնախնդրի խաղաղ կարգավորման և կղզու երկու հատվածների վերամիավորման փորձերը չեն հանգեցրել որևէ արդյունքի։