Թեհրանում Ռայիսի-Պուտին-Էրդողան հանդիպումից հետո, որտեղ իրանական կողմը Պուտինի ու Էրդողանի առաջ կրկին բարձրացրել է Հայաստանի հետ սահմանի փոփոխության անթույլատրելիության հարցը, Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն թուրքական պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ թեև հայ-թուրքական գործընթացը երկկողմ մակարդակով է ընթանում, սակայն դա իրականում եռակողմ գործընթաց է, քանի որ իրենք ամեն ինչ համակարգում են Բաքվի հետ: «Դա իրողություն է՝ անկախ նրանից, թե հայաստանցիների դուրը կգա, թե ոչ. մենք մի ազգ, երկու պետություն ենք»,- նշել է Չավուշօղլուն։

Այսպիսով, չնայած հայ և թուրք պաշտոնյաների՝ հարաբերությունները առանց նախապայմանների կարգավորելու վերաբերյալ հայտարարություններին, Չավուշօղլուն իրականում հայտարարում է թուրքական նախապայմանների մասին, որոնք կապված են Բաքվի պահանջների ու շահերի հետ։ Ընդ որում, դրանք թուրքական նախապայմանների ավելի լայն փաթեթի մի մասն են։ Մասնավորապես, ակնարկելով սահմանազատման հայ-թուրքական հանձնաժողովի մասին, թուրքական կողմը դնում է Կարսի 1921 թ․ ռուս-թուրքական պայմանագրի թարմացման հարցը ավելի լայն կիրառմամբ, այդ թվում՝ Արցախի ու Նախիջեւանի՝ Բաքվին պատկանելության ճանաչումով։

Արևմտյան Հայաստանը Թուրքիայաի այս հայտարարությունը սանձարձակ է որակում, նշելով, որ այս երկիրը արդեն մեկ հարուրամյակ բռնազավթված է պահում Արևմտյան Հայաստանի տարածքը, թույլ չտալով բնիկներին ապրել և արարել իրենց սեփական հողում։