Իրանն ու Հայաստանը թույլ չեն տա միջամտություն իրենց ընդհանուր սահմանի հարցում, և նրանք այս հարցում երրորդ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի խորհրդատվության կարիքը չունեն։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովում սահմանային հարցերի հանձնաժողովի նախագահ Շահրիար Հեյդարին, փոխանցում է IRIB-ը։

Նա հիշեցրել է, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալիե Սայեդ Խամենեին այդ մասին հայտարարել է Թեհրանում Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների հետ հանդիպման ժամանակ։ Նա նշել է, որ Հայաստանը տարածաշրջանում ռազմավարական դիրք է զբաղեցնում, ինչն էլ նրա բազմաթիվ խնդիրների պատճառ է դարձել, դրանցից մեկը ղարաբաղյան հակամարտությունն է։

Սակայն, Շահրիար Հեյդարիի կարծիքով, խնդիրը պետք է լուծվի լրջորեն եւ դիվանագիտական ճանապարհով։ Իրանը միշտ հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այս հարցը քաղաքական ճանապարհով պետք է լուծեն։

Արևմտյան հայաստանը գտնում է որ Եղբայրական Իրանը և ՀՀ-ն որևէ սահմանային խնդիրներ չեն կարող ունենալ, քանի որ երկու երկրների թե՛ ազգային թե՛ քաղաքական շահը դա թույլ չի տա։ Իրանի այսչափ հստակ մոտեցումը ևս մեկ անգամ փաստում է հայ-իրանական բարեկամության մասին։