Արևմտյան Հայաստանի Սամոսաթ (Ադըյաման) նահանգի Քահտա գավառում քաղաքապետարանի կողմից կատարվող հորատման աշխատանքի ժամանակ հայտնաբերվել են հռոմեական ժամանակաշրջանի 3 դամբարաններ և այլ գտածոներ:

Դամբարանները ի հայտ են եկել բոլորովին պատահաբար՝ ջրավազան կառուցելու նպատակով ընթացող աշխատանքի արդյունքում:

Դամբարանները հայտնաբերվելուց հետո Սամոսաթի թանգարանի տնօրինության աշխատակիցները եկել են տարածք և զննել այն։ Ուսումնասիրության արդյունքում այստեղ հայտնաբերվել են նաև խեցեղեն, հռոմեական ժամանակաշրջանի բրոնզե հայելի և նեոլիթյան շրջանի կացին։

Վստահաբար այստեղ նաև հայկական հետք կա, սակայն ինչպես միշտ թուքական կողմը այդ մասին չի բարձրաձայնի, և այն կներկայացվի կամ հռոմեական կամ այլ մշակույթի պատկանող արժեք։